Vkontakte-ում ավելացել է նոր ֆունկցիա` WhatsApp-ի նմանությամբ

Vkontakte սոցցանցում հայտնվել է նոր ֆունկցիա, որը թույլ է տալիս խմբագրել արդեն իսկ ուղարկված հաղորդագրությունները, սա անել հնարավոր է սովորական մոբայլ բրաուզերով, ինչպես նաև  Android հավելվածով։ iOS համակարգում այս գործառույթը կավելանա ավելի ուշ։

Երբեն պատահում է, որ ոչ դիտավորյալ սխալ հաղորդագրություն ենք ուղարկում կամ էլ ճիշտ չենք ձևակերպում մտքերն ու ցանկանում ենք ուղղել սխալը: Այս հնարավորությունը նախատեսված է նմանատիպ դեպքերի համար:

Web տարբերակում ուղղում անելու համար հարկավոր է ընդամենը սեղմել հաղորդագրության կողքին ավելացած մատիտի նշանի վրա։ Իսկ մոբայլ բրաուզերում հարկավոր է սեղմել հաղորդագրության վրա, որից հետո կհայտնվի խմբագրելու նշանը։

Նշենք, որ խմբագրված հաղորդագրության կողքին կնշվի, որ այն խմբագրվել է։ Փոխել հնարավոր է միայն վերջին 24 ժամվա ընթացքում ուղարկված հաղորդագրությունները։ Ի դեպ, վերջերս նմանատիպ ֆունկցիա գործարկել էր WhatsApp-ը։