Vkontakte-ն թողարկել է սեփական Messenger-ը

Vkontakte-ում այսուհետ նույնպես հնարավոր է արագ կերպով փոխանակել հաղորդագրություններ: Vkontakte-ն, Facebook Messenger-ի  նմանությամբ, թողարկել է սեփական VK Messenger-ի beta տարբերակը,  որը գրեթե ոչնչով չի զիջում մյուս մեսենջերներին: Այս հավելվածի միջոցով հնարավոր է տեքստային ու ձայնային հաղորդագրություններ ուղարկել ընկերներին, նաև կցել ֆայլեր, նկարներ, տեսանյութեր ու սթիքերներ:

%d5%be%d5%af

VK Messenger-ը նույնպես կծանուցի նոր հաղորդագրության դեպքում: Այստեղ հնարավոր է մինչև 50 հոգուց կազմված խումբ ստեղծել՝ շփման բոլոր հնարավորություններով: Բացի այդ, հավելվածը թույլ է տալիս փոխել անձնական լուսանկարը, գաղտնիության և այլ կարգավորումներ սահմանել: Այժմ այն հասանելի է բոլոր ներբեռնել ցանկացողների համար: