Vkontakte-ն թույլ կտա խմբերին զանգահարել օգտատերերին

«ВКонтакте»-ն բացում է փակ թեստավորում, որտեղ իրականացվելու են զանգեր։ Դրանք սովորական զանգեր չեն, այլ խմբերից դեպի օգտատերեր։

Սոցցանցի ներկայացուցիչները այս մասին պատմել են vc.ru-ին։

Նոր գործառույթն  առաջինը կթեստավորի  DFM ռադիոկայանը։ Օգտատերերը պիտի մեկնաբանություններ թողնեն ռադիոկայանի խմբի հատուկ հրապարակման տակ, որից հետո հաղորդավարները կկապվեն օգտատերերից մի քանիսի հետ։

Ընկերությունը նշում է, որ զանգել կկարողանան այն օգտատերերին, ովքեր տվել են իրենց համաձայնությունը։ Եթե զանգերն օգտատիրոջ համար լինեն տհաճ ու անցանկալի, սոցցանցը կարող է անջատել տվյալ գործառույթը։