Caviar նորաձևության տունը թանկարժեք քարերով պատված սմարթֆոնների շարք է թողարկել, որտեղ տեղ է գտել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերով Iphone X-ը:
Ամբողջությամբ ոսկեպատ սմարթֆոնը թողարկվել է սահմանափակ քանակությամբ՝ ընդամենը 76 հատ: Նորույթն արժի մոտ 260 հազար ռուբլի: