Կայացավ «ՈԶՆԻ 2018» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթի II փուլը

Մայիսի 17-ին, ժամը 11:00-ից, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում (Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի  ֆակուլտետ, 1-ին հարկ) մեկնարկեց «ՈԶՆԻ 2018» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթը:

Մրցույթի նպատակն է՝

  • բացահայտել աշակերտների համակարգչային կարողություններն ու հմտությունները, հնարավորություն տալ նրանց համակարգչային ծրագրերի միջոցով արտահայտելու իրենց նորարարական գաղափարները, ստուգելու սեփական կարողությունները
  • ստեղծել հարթակ մարզերի և մայրաքաղաքի ուսուցիչների համագործակցությանևփորձիփոխանակմանհամար
  • խթանել դպրոցներում ՏՀՏ ոլորտի զարգացումը։

2010թ․-ին ստեղծված «Ոզնի» մրցույթին այս տարի մասնակցում էին 6-11-րդ դասարանների 438 աշակերտներ՝ Երևանի 45  և ՀՀ մարզերի 116 դպրոցներից, ինչպես նաև ՀՀ որոշ ուսումնական հաստատություններում  գործող ռոբոտաշինության խմբակներից (95 աշակերտ), որոնք աշխատեցին «Աղուէս», «Կրիայ»  համակարգչային ծրագրով:  Վիճակահանության միջոցով մասնակիցները ընտրեցին իրենց աշխատանքի թեման և սահմանված ժամանակի ընթացքում ներկայացրին այն:

Այս ծավալի մրցույթն առանձնահատուկ է նրանով, որ մասնակցության վճար չի գանձվում: «Ոզնի» ամենամյա համակարգչային մրցույթն իր ձևաչափով միակն է:

 

Մրցույթի հեղինակ-կազմակերպիչներն են՝  Ռուզան Նիկոյանը և Մարիաննա Թովմասյանը

Մրցույթի գլխավոր աջակիցն է՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի Հայ- հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը:

Մրցույթի տեղեկատվական աջակիցը՝ Կրթական տեխնոլոգիաների տզգային կենտրոնը (ԿՏԱԿ)