Ներկայացվել է աշխարհի ամենափոքր սմարթֆոնը

46,7- 37,3-9,9 մմ․ ահա այսպիսին են նոր սմարթֆոնի՝ Vphone S8-ի չափսերը: Մոդելն օրերս ցուցադրվել է Չինաստանում։ Այս սարքը իր չափսերով չի գերազանցում Apple Watch խելացի ժամացույցին, այն ավելի թեթև է, կշռում է ընդամենը 30 գրամ։ Արտադրողը պնդում է, որ այն ամենափոքր սմարթֆոնն է աշխարհում։

Vphone S8-ը արտադրվում է գունավոր սենսորային էկրանով` 1,54 դույմ անկյունագծով, իսկ էկրանը պաշպանված է եզրերից կլորացված ապակիով։ Սարքն ունի 64 ՄԲ օպերատիվ հիշողություն և 128 ՄԲ ներքին հիշողություն (ինչպես նաև ունի microSD քարտի հնարավորություն), իսկ որպես պրոցեսոր օգտագործվում է MT2502 չիպը:

Ըստ էության` սարքը ժամացույց է, սակայն առանց շղթայի և ձայնային զանգեր կատարելու հնարավորության։ Հաշվի առնելով դրա չափսերը՝ ավելի հարմար կլինի զանգեր կատարել ականջակալի միջոցով։ Սարքը համալրված է մի շարք հավելվածներով ՝ FM Radio, սրտի աշխատանքի ցուցիչ և քայլաչափ։ Մարտկոցը անհրաժեշտ է հաճախ լիցքավորել, քանի որ այն ընդամենը 380 մԱժ տարողություն ունի։

Աղբյուրը` China Gadgets Reviews