Քանի մլն Watch խելացի ժամացույց է պատվիրել Apple ընկերությունը

apple-watchԱպրիլ ամսին Apple-ը պատրաստվում է վաճառքի հանել իր Watch խելացի ժամացույցը, և արդեն սկսվել է արտադրական գործընթացը։ Wall Street Journal-ը գրում է, որ առայժմ ընկերությունը պատվիրել է ժամացույցի 5-6 մլն օրինակ։ Խոսքը ժամացույցի երեք տեսակների՝ Apple Watch-ի, Apple Watch Sport-ի և Apple Watch Edition-ի օրինակների հանրագումարի մասին է։

Ինչպես և սպասվում էր, արտադրաքանակի հիմնական մասը կապահովի Apple Watch Sport մոդելը, իսկ մեկ երրորդը՝ Apple Watch-ը։ Թվաքանակով ամենաքիչը կարտադրվի ոսկեզօծ Apple Watch Edition-ը։

Ըստ աղբյուրի՝ ընկերությունը հույսի ունի ամսական իրացնել մեկ միլիոն խելացի ժամացույց։ Հիշեցնենք, որ Apple Watch Sport-ի գինը կսկսվի $349 դոլարից։ Մյուս մոդելների գնի մասին առայժմ տեղեկություններ չկան։

Աղբյուրը՝ WSJ