Որոնք են այս ծննդյան տոների ամենացանկանալի նվերները

IBM-ի Watson սուպերհամակարգիչը պարզել է, թե ծննդյան տոներին մարդիկ ինչ նվերներ են հիմնականում գնում իրենց մտերիմների համար։ Որպես տեղեկատվության աղբյուր Watson-ն օգտագործում է տարբեր ռեսուրսներ, այդ թվում՝ սոցցանցեր, բլոգներ, ֆորումներ, վարկանիշներ ու օգտագործողների կարծիքները։ Արդյունքները ներկայացված են IBM Watson Trend կայքում։

Ներկա պահին ամենատարածված նվերներից են Apple Watch խելացի ժամացույցները, Samsung ու Sony հեռուստացույցները, Canon տեսախցիկները։ Խաղալիքների կատեգորիայում առաջին տեղերում են Lego կառուցողականները ու R2-D2 ինտերակտիվ դրոիդը։ Առողջ ապրելակերպի ու ֆիտնեսի բաժնում ամենատարածված նվերներից են Nike սպորտային կոշիկներն ու Vilano հեծանիվները։

Watson սուպերհամակարգիչը կարողանում է մեկ վայրկյանում կատարել 80 տրիլիոն գործողություն։ Համակարգչի պրոցեսորը բաղկացած է 2800 միջուկից, իսկ օպերատիվ հիշողությունը 16 տերաբայթ է։