Եղանակի մասին լավագույն անվճար Android-հավելվածները

Մեզանից գրեթե բոլորը տանից դուրս գալիս հետաքրքրվում են, թե ինչպիսի եղանակ է սպասվում։ Դա ստուգելու ամենահեշտ եղանակը բջջային հավելվածներն են: Այսօր կներկայացնենք լավագույն անվճար Android-հավելվածները:

Weather

 

Google–ի կողմից առաջարկվող առաջին ծրագիրը կոչվում է եղանակ։ Այն ցանկացած քաղաքի մասին տալիս է Ձեզ անհրաժեշտ ինֆորմացիան։ Բեռնելու համար այցելեք այստեղ:

 

Yahoo Weather

 

Հաջորդ ծրագիրը կոչվում է Yahoo Weather: Այն գեղեցիկ դիզայն ունի և ինֆորմատիվ է: Ծրագրի գլխավոր էկրանին հայտնվում է այն քաղաքի նկարը, որտեղ Դուք այդ պահին գտնվում եք, իսկ Flickr ծառայությունն այնպիսի նկարներ է տրամադրում, որտեղ պատկերված եղանակը համապատասխանում է տվյալ պահին։ Հավելվածը ծանոթացնում է մանրամասն տվյալներին`քամու ուժգնությանը, ճնշմանը, տեղումների քանակին և այլն։ Բեռնելու համար այցելեք այստեղ:

 

Gismeteo

 

Google Play–ի կողմից առաջարկվող հաջորդ անվճար ծրագիրը կոչվում է Gismeteo: Այս ծրագիրն ինչ-որ չափով նմանություն ունի Yahoo Weather-ին, բայց եղանակի տեսության մատուցման ձևը մի փոքր այլ է։ Գլխավոր էկրանին տրվում է ջերմաստիճանը, արևի ծագելու և մայր մտնելու ժամերը։ Տեղադրելու համար այցելեք այստեղ։

Accu Weather

 

Google Play ունի այս ծրագիր երկու տարբերակ՝ Accu Weather և Accu Weather+: Եթե Դուք ցանկանում եք օգտվել եղանակային այս ծրագրերից որևէ մեկից, խորհուրդ է տրվում ներբեռնել Accu Weather+ տարբերակը։ Վերջինս աշխատում է առանց գովազդի։