WhastApp–ում կրկին տվյալների արտահոսքի խնդիր կա

WhatsApp-ում կրկին խոցելիություն կա, որը հաքերներին հնարավորություն է տալիս օգտատերերի տվյալներ գողանալ։  Հիմնականում հաքերներն օգտվել են տեսազանգերից` վերահսկողություն սահմանել օգտատերերի անձնական հաշիվներում։

Այս խնդիրը դեռ վաղուց է հայտաբերվել մոբայլ հավելվածներում, իսկ ահա Facebook–ը, որը WhatsApp–ի պաշտոնական «տերն» է համարվում, դեռ չի արձագանքել։

Ի դեպ` վերջին շրջանում Facebook–ն անվտանգության հետ կապված բավական խնդիրներ ունի և խնդիրները վերաբերում են ոչ միայն բուն սոցցանցին, այլ դրա ենթակայության տակ գտնվող մյուս կառուցյներին էլ։