Ի՞նչի է ընդունակ Մարկ Ցուկերբերգի «Խելացի տունը»

Տարվա սկզբին Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարեց, որ պլանավորում է մեկ տարվա ընթացքում զարգացնել պարզ արհեստական ինտելեկտ, որը կօգնի տան կառավարման հարցում, ինչպես Ջարվիսը «Երկաթե մարդը» ֆիլմում: Օրերս Ցուկերբերգն իր էջում հրապարակեց տեսանյութ, որով աշխարհին ցույց տվեց սեփական Ջարվիսի կարողությունները: Մարկը խոստովանել է, որ Ջարվիսի ստեղծման համար ծախսել է ընդամենը 100-150 ժամ և այս ընթացքում կարողացել է շատ բաներ սովորեցնել նրան:  Ներկայացում ենք, թե ինչի է ընդունակ Մարկի «խելացի տունը»:

Միացնել և անջատել լույսը

Լուսավորության և ջեռուցման համակարգի կառավարում – սա այն բազային կարողությունն է, որը հատուկ է գրեթե բոլոր «խելացի տներին»: Սովորաբար նման հարցերը լուծում են արդեն իսկ պատրաստի Philips Nue լամպերի և Nest թերմոստատի միջոցով: Մարկ Ցուկեռբերգի տան դեպքում լուսավորության, ձեռուցման և դռների կառավարման համակարգը Crestron ընկերության միջոցով է արված:

Երաժշտություն միացնել

Արհեստական ինտելեկտը բավականին զարգացած է, որպեսզի հասկանա ոչ միայն երգի ու կատարողի անունով ճիշտ երաժշտության հրահանգը, այլ նաև Ջարվիսը կարող է ինքնուրույն ընտրել նման կատարողների և միացնել նախընտրելի ժանրի նախընտրելի երգը: Ի դեպ, Մարկը տանել չի կարողանում Nickelback-ը և դրա մասին գիտի Ջարվիսը:

tw2xijlm4tjdmdijzycpua

Մարկին և Պրիսցիլային տարբերելու կարողություն

Արհեստական ինտելեկտի համար կարևոր է հրահանգը  հստակ հասկանալը, բացի այդ Ջարվիսը կարողանում է տարբերել Մարկի ձայնը նրա կնոջ Պրիսցիլայի ձայնից և «վառիր լույսը» հրահանգի դեպում հստակ գիտի, թե որ սենյակի ու ում համար վառի լույսը: Երաշտության դեպքում էլ՝ ում ճաշակին համապատասխան երգ ընտրի:

Հասկանալ՝ ով որտեղ է գտնվում

Ջարվիսը հասկանում է որ սենյակից են իրեն դիմում  և հաստատ երաժշտություն չի միացնի, լույսը չի վառի քնած երեխայի սենյակում: Արհեստական ինտելեկը կողմնորոշվում է թե որ սենյակից են հրահանգը տալիս և որտեղ է հարկավոր կատարել գործողությունը:

Դայակություն երեխայի համար

Ջարվիսը սովորել է հետևել Մարկի փոքրիկ դստերը՝ Մաքսին, վտանգներից հետ պահելու համար, նաև ուսուցանում է Պրիսցիլայի լեզուն՝ չինարենի մանդարին բարբառը:

Դիմավորել հյուրերին

Տան մուտքի մոտ տեղադրված է մի քանի տեսախցիկ, որոնց օգնությամբ Ջարվիսը տեսնում է, դեմքերը անալիզի է ենթարկում, Մարկի շրջապատի բազայում գրանցված մարդկանց մեջ փնտրում և ճանաչում և հաղորդում է տան տերերին, թե ովքեր են հյուր եկել նրանց և դուռն ինքնուրույն բացում է:

qz23dzvtvv9fzku0-ltokw

Միացնել տոստերը, կրակել նոր մոխրագույն շապիկ, շանը կերակուր լցնել և այլ կենցաղային գործողություններ Ջարվիսն արդեն սովորել է:

Խոսել Մորգան Ֆրիմանի ձայնով

Ջարվիսը խոսում է աշխարհի ամենահաճելի ձայներից մեկով՝ Մորգան Ֆրիմանի ձայնով, համենայնդեպս տեսանյությում ձայնը համապատասխանում է Մորգանի ձայնին, բայց հենց դերասանը չի ձայնագրվել Ջարվիսի համար:

Ջարվիսը կարողանում է բարկանալ Արնոլդ Շվարցնեգերի ձայնով, որի համար հենց դերասանն է առաջարկել ու ձայանգրվել:

https://www.facebook.com/zuck/videos/10103353413344571/

Հրահանգներ ստանալ Facebook-ով

Facebook Messenger-ի բոտերը Մարկը ստեղծել է Ջարվսի հետ շփման համար: Նա նշել է, որ ավելի նախընտրում է Facebook-ով շփումը:

zxwmlxyqjfoglzrcfl-7hw

Լսելու կարողություն

Մարկը ստեղծել է հատուկ հավելված, որի միջոցով կարողանում է խոսել Ջարվիսի հետ: Այն թույլ է տալիս տեղեկանալ և կառավարել տունը, նույնիսկ տանից բացակայության ժամանակ: Ցուկերբերգը իր հավելվածն Amazon Echo-ից և Google Home-ից ավելի հարմարավետ է համարում:

https://www.facebook.com/zuck/videos/10103351034741311/

Սա դեռ ամենը չէ, Մարկը շարունակում է զարգացնել ու նոր գործողություններ սովորեցնել Ջարվիսին: Այս հարցում Մարկը ակնկալում է նաև իր հետևորդների օգնությունը՝ նոր գաղափարների ու լուծումների տեսքով: