WhatsApp-ի օգտատերերին վտանգ է սպառնում

Հիմա էլ WhatsApp մեսինջերում  օգտատերերի անձնական տվյալները վտանգված են։ Այսուհետ օգտատերրը կկարողանան հասանելիություն ստանալ իրենց զրուցակցի բջջային համարին, ինչպես նաև տեսնել բոլոր լուսանկարները և զրույցի ընթացքում օգտագործված տեսահոլովակների հղումները:

6 ամսվա ընթացքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում 180 խմբային չաթից մեծ քանակությամբ  տեղեկատվություն է հավաքվել։ Շուրջ 48 000 օգտատիրոջ  500 000 հաղորդագրություն ենթարկվել է վերլուծության։ Ըստ փորձագետների՝ անձնական տվյալների հավաքագրումը հնարավոր է  միայն խմբային չաթերում։ Չաթի՝ նախկինում արված հրապարակումներին  օգտատերերը հասանելիություն չեն ստանա։