WhatsApp–ը թույլ կտա առանց մեսինջեր մուտք գործելու դիտել ուղարկված լուսանկարները

Հայտնի մեսինջերի iOS տարբերակում նորություն է հայտնվել։ Այժմ այստեղ հնարավոր է առանց մեսինջեր մուտք գործելու դիտել ուղարկված լուսանկարները։

Նոր գործառույթը օգտագործելու համար պետք է օգտվել 3D Touch տեխնոլոգիայից, իսկ վերջին ուղարկված նկարը դիտելու համար պետք է ուժեղ սեղմել ծանուցման վրա։

Մեսինջերում նաև թարմացել են ստատուսները, այստեղ ավելացել է որոնման գործառույթը։