WhatsApp–ի iOS տարբերակում գովազդ է հայտնվել

WABetaInfo–ն հայտնել է, որ iOS–ի համար նախատեսված WhatsApp–ում գովազդ է ավելացել։ Ըստ պորտալի տվյալների գովազդը կհայտնվի ստատուսների բաժնում և կցուցադրվի «պատմությունների» արանքում ինչպես` Instagram–ի դեպքում։ Սա առաջին անգամն է, երբ Facebook–ը փորձում է գումար աշխատել WhatsApp–ի գովազդից։

Թե երբ գովազդը կհայտնվի iOS–ում, դեռ հայտնի չէ։ Միայն հայտնի է, որ դրա ակտիվացման համար պարտադիր չի լինի թարմացնել մեսինջերը։ Որոշ ժամանակ անց նման գործառույթ կհայտնվի նաև Android–ում։