WhatsApp-ում մուգ լուծումներով թեմա է հայտնվել

WhatsApp-ը նոր մեծ թարմացում է ստացել, որն ունի նաև   iPhone XS Max-ին հարմարեցված ինտերֆեյս:

Բացի այն, որ այստեղ ի հայտ է եկել iPhone XS Max-ի էկրանին համապատասխան կարգավորումներ, այլ նաև նոր մենյու կա նամակների համար:

Թարմացումը փոփոխել է  նաև ձայնային հաղորդագրությունների կարգավորումները: Հիմա դրանք գործարկվում են մեկը մյուսի հետևից՝ հերթականությամբ: Իսկ նախկինում դրանք գործարկելու համար պետք էր առանձին-առանձին խաղարկել դրանք: Բացի այդ այստեղ հայտնվել է  նաև մուգ գունային լուծումներով թեմա: