Ավելի քան մեկ միլիարդ մարդ օգտվում է WhatsApp-ից

WhatsApp ընկերության հիմնադիր Յան Կումը դեռ երկու շաբաթ առաջ չեղյալ հայտարարեց բջջային հավելվածի անդամավճարը, իսկ անցած տարվա սեպտեմբերին նա հայտնեց, որ WhatsApp-ի ակտիվ օգտատերերի թիվը գերազանցում է ամսական 900 մլն մարդը: Երեկ WhatsApp- բլոգում հայտնվել է հաղորդագրություն այն մասին, որ հավելվածից մշտապես օգտվում է ավելի քան մեկ միլիարդ մարդ:

Պաշտոնական հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ աշխարհում ամեն յոթերորդ մարդ ամեն ամիս օգտվում է WhatsApp-ից, որպեսզի կապ պահպանի իր մտերիմների, ընտանիքի անդամների և ընկերների հետ: Ընկերությունը հայտնել է նաև, որ հպարտանում է նման ցուցանիշով և որ մեծ պատիվ է մասնակցություն ունենալ մարդկանց կյանքը բարելավելու գործընթացում:

Արտադրողները մտադիր են նվիրել շփում հարազատների և ընկերների հետ աշխարհի ցանկացած կետից՝ առանց որևէ գումարի գանձման: Նրանք շարունակում են ակտիվորեն աշխատել, որպեսզի կապ ապահովեն ևս վեց միլիարդ մարդու համար:

Յան Կումը խոստացել է, որ WhatsApp-ի հնարավորությունները կընդլայնվեն՝ առանց հավելվածում որևէ գովազդ տեղադրելու անհրաժեշտության:

Աղբյուրը՝ WhatsApp