WhatsApp-ում կարելի է կարդալ ջնջված նամակները

Հաքերներ, հայտնվելով օգտատերերի սմարթֆոններում,  հասանելիություն են ունենում WhatsApp մեսինջերին, որտեղ կարողանում են ոչ միայն հրապարակել նամակագրությունը, այլ նաև վերականգնել ջնջված նամակները։

Բագը, որն հայտնաբերել են մասնագետները, աշխատում է նույնությամբ բոլոր մոդելի սմարթֆոններում։ Որպեսզի կարդան ջնջված նամակները, հաքերները նախ ջնջում են հավելվածը, այնուհետև այն նորից ներբեռնում։ Արդյունքում բոլոր նամակները վերականգնվում են։