WhatsApp-ում վնասաբեր հաղորդագրություն կա

Հանրահայտ  WhatsApp մեսենջերում հայտնաբերվել է վնասաբեր հաղորդագրություն, որը խափանում է սմարթֆոնի աշխատանքը։ Չնայած, որ վնասաբեր հաղորդագրությունների հեղինակները նախապես զգուշացնում են առկա վտանգի մասին, բայց շատերը միևնույնն  է հայտնվում են խոտանի ճիրաններում։

«Ձեր WhatsApp-ի աշխատանքը կխափանվի , եթե բացեք այս հաղորդագրությունը։ Մի սեղմեք այստեղ»,- գրված է վնասակար հաղորդագրության տեքստում: Օգտատերերը, որոնք բացել են այն, պատմել են, որ սմարթֆոնի աշխատանքը հնարավոր է եղել վերականգնել միայն սարքը վերագործարկելուց հետո: