WhatsApp-ում հայտնվել է նոր գործառույթ, որը թույլ կտա օգտատերերին իրական ժամանակում միմյանց ուղարկել գտնվելու վայրի կորդինատները։ Սա նորույթ է WhatsApp-ում, սակայն նմանատիպ գործառույթ Facebook-ը գործարկել էր Messenger-ում այս տարվա մարտին:
Այսպիսով հիմա արդեն WhatsApp-ով նույնպես կարող եք քարտեզի վրա ցույց տալ ձեր տեղաշարժը: Այս ֆունկցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բացել նախընտրելի մարդու կամ խմբի չաթը, սեղմել ֆայլեր կցելու կոճակը, այնուհետև ընտրել գտնվելու վայրի պատուհանը և սեղմել նոր ավելացած «Share Live Location» կոճակը:
Կարող եք սահմանել ժամանակահատվածը, որի ընթացքում կարող են հետևել ձեզ: Նոր գործառույթն աշխատում է, եթե միաժամանակ մի քանի հոգի են կիսվում գեոլոկացիայով, դրանք պատկերվում են մեկ քարտեզում:
Ընկերությունը վստահեցնում է, որ ինչպես WhatsApp-ի այլ ֆունկիցիաներ, սա նույնպես պաշտպանվում է երկկողմանի գաղտնագրմամբ: Անվտանգությունից ելնելով, հնարավոր է ցանկացած պահի դադարեցնել տվյալների փոխանցումը:
Ֆունկցիան հասանելի կդառնա առաջիկա շաբաթվա ընթացքում WhatsApp-ի iOS և Android բոլոր օգտատերերի համար: