WhatsApp-ի հերթական թարմացման մեջ ավելացել է ջնջված ֆայլերը ներբեռնելու հնարավորություն: Առայժմ նման հնարավորություններ ունեն միայն Android-ով աշխատող սմարթմֆոնները:
Նոր թարմացումը տեղ է գտել Android 2.18.113 տարբերակի մեջ: Apple-ի օգտատերերին նման հնարավորությունները դեռ հասանելի չեն:
Նախկինում նկարները, նամակները, ֆայլերը, պահվում էին WhatsApp-ի սերվերներում՝ 30 օր տևողությամբ:
Եթե բեռնումից հետո օգտատերը ջնջեր ծրագրի համար նախատեսված թղթապանակի պարունակությունը, ապա 30 օրը լրանալուց հետո այն վերադարձնել հնարավոր չէր լինի:
Հիմա օգտատերերը կարող են բեռնել հին ֆայլերը, (նկարները, վիդեոները և այլն ) անգամ եթե դրանք ջնջվել են սմարթֆոնից: