WhatsApp–ի խմբակային չատերում ըդնլայնվել են Siri–ի հնարավորությունները

WhatsApp–ի վերջին թարմացման մեջ Apple–ի ձայնային օգնականը խմբակային զրուցարաններում` չատերում, հասանելիութուն  կունենա։

Հավելվածի թարմացված տարբերակում օգտատերերը հնարավորություն կունենան ձայնային օգնականի միջոցով հաղորդագրություններ ուղարկել։

Աշխատանքի մեխանիզմը պարզ է` պետք է մուտք գործել հավելված, թելադրել հաղորդագրության տեքստը Siri ձայնային օգնականին և խնդրել նրան հաղորդագրությունն ուղարկել կոնկրետ զրուցակցի։ Հաղորդագրությունը ձայնագրելուց հետո Siri–ն կխնդրի այն հաստատել` սեղմելով զանգի կանաչ կոճակը։

Մինչ հավելվածի թարմացումը նման հնարավորություն կար միայն անհատական չատերի պարագայում։

WhatsApp для iOS 2.18.80–ի թարմացումն արդեն հասանելի է բոլորի համար։ Դրա ծավալը 110 մբ է։