WhatsApp–ը թույլ կտա հաղորդագրությունները նշել որպես «կարդացած» առանց հավելվածը գործարկելու

WhatsApp-ը կրկին նորություններ ունի իր օգտատերերի համար։ Այս անգամ մեսինջերը թեստավորում է մի գործառույթ, որը թույլ կտա առանց հավելվածը գործարկելու որպես «կարդացած» նշել բոլոր հաղորդագրութունները։

Նորույթը թույկլ կտա ազատվել սփամ նամակներից և ավելի կհեշտացնի խմբակային զրուցարաններում շփումը։

Գործառույթն արդեն թեստավորման համար հասանելի է Android  օգտատերերի մի մասին։