WhatsApp-ը թույլ կտա ստատուսները repost անել Facebook Story-ում

WhatsApp-ը նոր գործառույթ է թեստավորում, որը թույլ կտա ստատուսները տեղափոխել Facebook և այլ ծառայություններ։

 WhatsApp-ի ստատուսները նման են Instagram-ի և Facebook-ի Stories  բաժնին և նոր գործառույթը թույլ կտա WhatsApp-ից դրանք միանգամից տեղափոխել Facebook, ինչպես նաև Instagram, Gmail և Google Photos։ Ներկայումս այս գործառույթը հասանելի է WhatsApp-ի բետտա տարբերակում։

 WhatsApp-ի ներկայացուցիչները մանրամասնել են, որ մեսինջերը չի պահանջելու Facebook-ի  և WhatsApp հաշիվների  կապ իսկ ֆայլերի փոխանակումը տեղի է ունենալու  API տեխնոլոգիայի միջոցով։

Այս տեխնոլոգիան ունի և՛ iOS, և՛ Android համակարգերը։