WhatsApp–ում կավելանա խմբային տեսազանգերի ֆունկցիա

WhatsApp–ում կավելանա խմբային տեսազանգեր կատարելու հնարավորությունը։ Ձայնային և տեսազանգերը կհայտնվեն մեսենջերի Android հավելվածի beta-տարբերակում։

WABetaInfo–ի փոխանցմամբ` առաջիկայում արդեն իսկ մեկնարկած զանգին կարող են միանալ մինչև 3 նոր մասնակից։ Այս ֆունկցիան դեռևս հայտնի չէ` երբ հասանելի կդառնա բոլոր օգտատերերի համար, այն դեռ թեստավորման փուլում է։ Բացի այդ, WhatsApp–ում սպասվում են նոր սթիքերներ։

Նշենք, որ WhatsApp-ն օրական օգտագործում  1 միլիարդ օգտատեր ամբողջ աշխարհում: Այլ կերպ ասած՝ ամեն 7-րդ մարդն աշխարհում WhatsApp-ի ակտիվ օգտատեր է:

Facebook-ի այլ մեսենջերներում` Messenger–ում խմբային աուդիոզանգերի գործառույթն ավելացել է 2016–ի ապրիլին, նույն տարվա վերջին էլ տեսազանգերը։