Who Deleted Me-ն կհայտնի Facebook-ից Ձեզ հեռացնող ընկերների մասին

Who Deleted Me բջջային հավելվածը ստեղծվել է Facebook սոցցանցի համար: iOS, Android, ինչպես նաև որպես Google Chrome հավելում գործող այս ծրագիրը ցույց է տալիս օգտագործողներին, թե ովքեր են հեռացրել վերջիններիս ընկերների ցուցակից:

Հավելվածն օգտագործողին ուղարկում է ծանուցում ամեն անգամ, երբ վերջինիս հեռացնում են: Ինչպես գրում է Mashable-ը, Who Deleted Me-ն կարող է բացահայտել միայն այն հեռացումները, որոնք կատարվել են հավելվածի տեղադրումից հետո:

Who Deleted Me-ն ի սկզբանե գործարկվել է 2009-ին, սակայն հետագայում Facebook-ը դադարեցրեց հավելվածի գործունեությունը: Նոր հավելվածը օգտագործողի էջից կստանա միայն ընկերների ցուցակը և ոչ ամբողջական API-ն:

Աղբյուրը՝ Mashable.com