Ինչո՞ւ չպետք է սմարթֆոնը լիցքավորել մինչև 100%

Սմարթֆոնի մինչև 100% լիցքավորումը, ինչպես նաև մարտկոցի լիցքավորման ամբողջական սպառումը կրճատում են մարտկոցի շահագործման ժամկետը:

«Գաջեթը մինչև 100% լիցքավորելու վտանգավորության մասին տարածված կարծիքը հիմնված է այն բանի վրա, որ ամբողջական լիցքավորումից հետո քչերն են անմիջապես վարդակից անջատում սարքը: Երբ ամբողջապես լիցքավորված սմարթֆոնը թողնվում է հոսանքին միացված, այն շարունակում է սնուցվել, որպեսզի ապահովի 100% լիցքավորումը, իսկ դա նշանակում է, որ մարտկոցը շարունակում է ցանցի լարման ազդեցության տակ տաքանալ»,- ասել է մասնագետը:

Նրա խոսքով՝ ավելի լավ է սմարթֆոնը լիցքավորումից անջատել 90% կամ մի փոքր պակաս լիցքավորման ժամանակ, քանի որ հենց դրա վրա է հիմնված տարբեր սմարթֆոնների «արագ լիցքավորում» ռեժիմի սկզբունքը:

Մասնագետը պարզաբանել է, որ սկզբում հեռախոսը լիցքավորվում է առավելագույն արագությամբ՝ կես ժամվա ընթացքում հասնելով 70%-ի, ինչից հետո գործընթացը դանդաղում է, որպեսզի մարտկոցը հասցնի հովանալ:

«Պետք է ասել, որ մարտկոցները չեն սիրում նաև լիցքավորման ամբողջական սպառում: Անջատված վիճակից հաճախ լիցքավորումը կրճատում է մարտկոցի շահագործման ժամկետը: Լավագույն տարբերակն օրվա ընթացքում սմարթֆոնի լիցքը չսպառելն է»,- եզրափակել է Ռյաբինինը: