Ինչո՞ւ է Spotify հավելվածին անհրաժեշտ ձայնային կառավարում

TechCrunch  պարբերականի փոխանցմամբ Spotify հավելվածում  նոր՝ ձայնային կառավարման գործառույթ է հայտնվել:

 

Հավելվածին հրահանգներ տալը հեշտ է, պետք է ուղղակի սեղմած պահել ինտեֆրեյսի ներքևի աջ անկյունում տեղակայված  բարձրախոսի նշանը: Spotify-ը կատարում է այնպիսի հրահանգներ, ինչպիսիք են՝ նվագիր Coldplay, Starboy և այլն:

Ընկերությունը պաշտոնապես հաստատել է  նոր գործառույթի լուրը և հայտնել, որ այն  թեստավորման փուլում է և հասանելի է սահմանափակ թվով օգտատերերի համար:  Սակայն  ընկերությունը չի պարզաբանել, թե ինչու է հավելվածին անհրաժեշտ ունենալ նման գործառույթ: