Avast Wi-Fi Finder-ը կգտնի բոլոր բաց ու անվտանգ Wi-Fi-կապերը

Չեխական Avast ընկերությունը թողարկել է Wi-Fi Finder հավելվածը, որը կազմում է անվճար ու անվտանգ Wi-Fi կետերի քարտեզ: Այն ցուցադրում է ոչ միայն տվյալ տարածքում հասանելի բաց Wi-Fi-ները, այլև մոտակա տարածքում առկա կետերը:

Հավելվածը հնարավորություն է տալիս նաև ճամփորդելուց առաջ բեռնել հետաքրքրող քաղաքի քարտեզը: Կա նաև կապի որակը ստուգելու հնարավորություն:

Եթե ինտերնետն անհաժեշտ է գործնական նպատակներով, ապա ստուգեք կապի անվտանգությունը: Avast Wi-Fi Finder-ի հաջորդ առավելությունը Easy Connect ֆունկցիան է, որն ավտոմատ միանում է բաց Wi-Fi-ներին` խնայելով բջջային ինտերնետը:

Հավելվածը բեռնելու համար այցելեք այստեղ: