Windows 10-ը կլինի անվճար

Microsoft ընկերության նոր օպերացիոն համակարգը կտարածվի անվճար։ Այս մասին քիչ առաջ մամուլի աասուլիսին հայտարարեց Windows-ի մշակման բաժնի ղեկավար Թերի Մայերսոնը։ Այն օգտագործողները, ովքեր աշխատում են այժմ Windows 8.1 կամ 7 համակարգով, անվճար կարող են ստանալ Windows 10-ը ՕՀ-ի թողարկումից հետո մեկ տարվա ընթացքում։ Ընկերությունն առայժմ չի հաղորդել, թե որքան կարժենա ՕՀ-ը նոր օգտագործողների համար։ Միջոցառման ժամանակ ներկայացվել են նաև Windows 10-ի մի քանի ֆունկցիաներ, որոնց թվում է Start մենյուն ամբողջ էկրանով մեկ բացելու հնարավորությունը, նոր Action Center-ը, որը թույլ կտա արագ կատարել որոշ գործողություններ։ Վերջինս կծառայի նաև որպես ծանուցումների կենտրոն, որտեղ հնարավոր կլինի արագ զանգել Skype-ով կամ պատասխանել սոցցանցի նամակներին։ 32 35 Հաստատվեցին նաև այն լուրերը, որ Windows 10-ում կհայտնվի Cortana ձայնային օգնականը, որը շատ հարցերում օգտակար կլինի, օրինակ՝ հնարավոր կլինի ասել՝  «Ցուցադրիր ինձ դեկտեմբերի նկարները», «Արժե՞ այսօր վերարկու հագնել», «Միացրու իմ սիրած երաժշտությունը» և այլն։ Իհարկե, այս ամենն առայժմ անգլերենով։ 34 Աղբյուրը՝  Microsoft