Ինչպես համակարգչով անվճար դիտել «Աստղային պատերազմները»

«Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի նոր մասի պրեմիերան լավ առիթ է հանդիսանում այդ էպիկական սագայի նախորդ մասերը վերհիշելու համար:

Իհարկե, սագայի բոլոր մասերը ամբողջական տարբերակներով դիտելը Ձեզնից շատ ժամանակ կխլի: Այդ իսկ պատճառով առավել հարմար  կլինի դիտել «Աստղային պատերազմներ»-ի տեքստա-նշանային հակիրճ տարբերակը, որը շատ վաղուց ստեղծել են մի քանի տաղանդավոր ծրագրավորողներ: Այդ ստեղծագործությունը կարելի է դիտել ցանկացած համակարգչի վրա, որն աշխատում է Windows, Linux կամ OS X համակարգերով:

Սագան դիտելու համար համակարգչի վրա անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները`

  1. Բացել Windows-ի կառավարման պատուհանը (Control Panel).

Star Wars3

  1. Անցնել Programs and Features բաժինը: Այստեղ պետք է սեղմել Turn Windows Features On or Off հղման վրա (տես նկարը).

Star Wars 4

  1. Նոր բացված պատուհանում նշեք Telnet Client կոճակը և պահպանեք արված փոփոխությունները.

Star Wars 5

  1. Այնուհետև բացեք հրամանի տողը և մուտքագրեք հետևյալ հրահանգը`

Star Wars 6

Այժմ կարող եք հանգիստ դիտել Ձեր սիրած սագայի առաջին մասը: Իհարկե այս հայտնի ֆիլմի տվյալ դիտումը փոքր-ինչ ոչ ստանդարտ է թվում, սակայն սա նույնիսկ որոշակի նորություն է մտցնում արդեն իսկ դիտած ֆիլմի մեջ:

Star Wars 1

Star Wars 2

Աղբյուրը` http://mashable.com