Skype-ի համահիմնադիրները թողարկել են Wire մեսինջերը

9fWiXsxgS3gshGCVtgvawg-articleSkype-ի համահիմնադիր Յանուս Ֆրիսը (Janus Friis), գլխավոր մենեջեր Ջոնաթան Կիստենսենը (Jonathan Christensen) և դիզայներ Պրիդու Զիլմերը (Priidu Zilmer) թողարկել են Wire մեսինջերը, որը նրանք անվանում են «հաջորդ սերնդի մեսինջեր»: Նշենք, որ սա ինքնուրույն նախագիծ է և կապ չունի Skype-ի հետ:

RTMCRfd5O32dFJasTLBWUQ-article

OIWQiq-8NP-46uLH6ECb2A-article

In_Ki5aoFnkkxEf9arIdag-article

 

Wire-ի միջոցով կարելի է ուղարկել տեքստային հաղորդագրություններ և զանգեր կատարել նրանց, ովքեր նույնպես օգտագործում են այս ծրագիրը: Հաղորդագրություններին կարելի է կցել YouTube-ի տեսանյութեր, SoundCloud-ի երգեր ու նկարներ: Ստեղծողների խոսքով` Wire-ը տարբերվում է գեղեցիկ դիզայնով, չատում ուղարկված նկարները բացվում են ամբողջ էկրանով, իսկ երկխոսության ֆոնում զրուցակցի նկարն է:

Ներկա պահին Wire-ը հասանելի է iOS 8-ի, Android 4.4-ի (և բարձր) և OS X-ի համար: Մոտակա ժամանակներում հավելվածը հասանելի կլինի նաև վեբ-տարբերակով:

Աղբյուրը` Blog.wire.com