4 տեսանյութ այն մասին, թե ինչպես համատեղել նստած դիրքում աշխատանքը ֆիզիկական ակտիվության հետ

Rabota-za-komp-yuterom-i-fizicheskaya-nagruzka-630x353Տրոմբոզ, վարիկոզ, օստրեոխոնդրոզ, ռադիկուլիտ և վերջապես ճարպակալում․․․ Անընդմեջ նստած դիրքով աշխատելը շատ հիվանդությունների պատճառ կարող է դառնալ, սակայն ինչ անել, եթե ստիպված եք 8 կամ ավելի ժամ անցկացնել համակարգչի առջև։ Առաջարկում ենք դիտել մի քանի տեսանյութ, որտեղ ներկայացված են հատուկ հարմարեցված աթոռներ ու սեղաններ, որոնք թույլ են տալիս աշխատանքը համատեղել ֆիզիկական ակտիվության հետ։

Locus Seat աթոռը թույլ է տալիս կարգավորել աթոռի բարձրությունը, թեքման անկյունն ու ազատորեն շարժվել։ Միակ բացասական բանը հարմարանքի բարձր գինն է՝ $700։

Հաջորդ տարբերակն ավելի հարմար է քննարկումների, ժողովների համար։ Ընդ որում՝ կա կարծիք, որ կանգնած վիճակում գաղափարներ առաջարկելն ու քննարկելն ավելի մեծ արդյունք է տալիս։

Սակայն չմոռանանք, որ նույնիսկ կանգնած դիրքում երկար մնալը կարող է վատ ազդել անոթների վրա։ Գյուտարար Մայքլ Չոն (Mikael Cho) ստեղծել է սարք, որը և՛ վազքուղի է, և՛ աշխատանքային սեղան։

Վերջին տարբերակն ամենահետաքրքիրն է․ կցանկանայի՞ք աշխատել նման պայմաններում։