Worldwide Developers Conference (WWDC)-ի կհառարձակվի iPhone-ի միջոցով

Apple-ի Worldwide Developers Conference (WWDC) համաշխարհային կոնֆերանսն անցկացվում է 1983 թվականին։ Այս տարի պատմության մեջ առաջին անգամ այն կանցկացվի օնլայն ֆորմատով, հունիսի 22-ին։

Սպասվում է, որ Worldwide Developers Conference 2020-ի ժամանակ Apple-ը կներկայացնի iOS 14 օպերացիոն համակարգը, նաև iPadOS, macOS, tvOS և watchOS օպերացիոն համակարգերի թարմացված տարբերակները։ Այս կոնֆերանսի ընթացքում ավելի քան 23 միլիոն ծրագրավորողներ կարող են միմյանց հետ շփվել օնլայն ռոժիմով։

Համաձայն նախնական տեղեկատվության, կոնֆերանսի ուղիղ հեռարձակումն ու ձայնագրությունը կլինի iPhone-ի միջոցով։ Ենթադրվում է, որ կօգտագործվեն iPhone 11 Pro կամ iPhone 11 Pro Max մոդելներն իրենց աքսեսուարներով։