WSJ: iPhone-ը կհնանա ինչպես Walkman և Polaroid տեսախցիկը

The Wall Street Journal-ը  «Polaroid. Walkman. Palm Pilot. iPhone?» անվանումով հոդված է հրապարակել, որտեղ ներկայացրել է, թե ինչ ճակլատագիր է սպասվում  iPhone-ին:

Պատմությունը ցույց է տալիս, որ ցանկացած սարք վաղ, թե ուշ հայտնվելու է թանգարանի ցուցափեղկին: Սակայն, որոշ մասնագետների կարծիքով դժվար է պատկերացնել, որ ժամանակին համընթաց քայլող սարքը երբևէ կհայտնվի թանգարանում, բայց….:

McKinsey  ընկերության համասեփականատեր Նիկ Սանտանամը վստահ է՝ վաղ , թե ուշ դա տեղի կունենա: Ըստ նրա կարող է նորագույն տեխնոլոգիան օգտագործվել անգամ մկան համար նախատեսված թակարդում, բայց եթե այդ թակարդը պետք չէ հասարակությանը, ապա, ինչքան ուզում ես նորարար եղիր:

Դժվար է համաձայնել WSJ-ի հետ, քանի որ Walkman-ը և Polaroid-ը դրանք մեկ գործառույթով սարքեր են, որոնք այդպես էլ չհասան թվանշային մակարդակի: