11 ֆունկցիա iOS 11-ում, որոնց մասին Apple-ը չպատմեց WWDC 2017-ին

Հունիսի 5-ին կայացավ Apple-ի ամենամյա կոնֆերանսը՝ WWDC 2017-ը, որի ընթացքում ընկերությունը ներկայացրեց iOS 11-ը: Օպերացիոն համակարգի առաջին beta տարբերակը անմիջապես հասանելի դարձավ ծրագրավորողներին, նրանք կարող են թեստավորել այն միչնև այս ամսվա վերջ, իսկ վերջնական թողարկումը նախատեսված է աշնանը: itTrend-ը ներկայացնում է 11 ֆունկցիա iOS 11-ում, որոնց մասին Apple-ը չպատմեց WWDC 2017-ի ընթացքում:

  • Նոր դիզայն

Դիզայնի փոփոխության Apple-ի մտադրությունը ի հայտ եկավ դեռևս անցյալ տարի՝ Apple Music-ի ռեդիզայնով: Այժմ ընկերությունն աստիճանաբար նոր փոփոխություններ է մտցնում iOS հավելվածների ստանդարտ ինտերֆեյում: Նոր ՕՀ-ում կարելի է տեսնել մեծ խորագրեր, հավելվածների էջերը դարձել են ավելի ինֆորմատիվ՝ խորհուրդներով և տեղեկատու նյութերով:

  • Screenshot-երի խմբագրիչ

Այսուհետ screenshot-եր ստեղծելիս՝ էկրանի ներքևի ձախ անկյունում մի քանի վայրկյան կհայտնվի կոճակ, որը սեղմելու դեպքում կհայտնվի ֆունկցիոնալ խմբագրիչ, որը թույլ է տալիս նկարել պատկերի վրա:

  • QR-կոդերը տեսախցիկով կարդալու հնարավորություն

QR-կոդերը սկանավորելու և կարդալու համար կարելի է միանգամից օգտվել սմարթֆոնի տեսախցիկից՝ առանց հավելյալ հավելվածներ ներբեռնելու: Ավելացել են մի քանի նոր ֆիլտրեր և կարգավորումներ նույնպես: Սա հետաքրքիր շեշտադրում էր, քանի որ վերջերս QR-կոդերը այնքնան էլ ակտուալ չեն:

  • Մեկ ձեռքով տեքստ հավաքելու ստեղնաշար

Տեքստ հավաքելիս կարելի է կարգավորումներից ընտրել մեկ ձեռքով հավաքելու ռեժիմը, որը ստեղները կխտացնի և կհարմարեցնի մեկ ձեռքով հավաքելու համար: Ֆունկցիան նախատեսված է և՛ աջ, և՛ ձախ ձեռքերի համար:

  • Նոր հաշվիչ

iOS 11-ի հաշվիչը ունի այս տեքստը, այն ներկայանում է ամբողջությամբ նոր դիզայնով, փոխվել է անգամ հավելվածի պատկերակը:

  • Փաստաթղթերի սկանավորում

«Նշումներ» հավելվածում ավելացել է օգտակար ֆունկցիա. հնարավոր է սկանավորել և թվայնացնել փաստաթղթերը, անհրաժեշտության դեպքում որոշ շտկումներ անել և պահպանել:

  • iTunes Store և App Store

i-սարքավորման հիշողությունը չբավարարելու պարագայում՝ կարելի է օգտվել iTunes և App Store-ում ներքևի հատվածում ավելացած նոր կարգավորումից, որն ակտիվացնելով ավտոմատ կերպով կջնջվեն երկար ժամանակ չօգտգործվող հավելվածները: Իհարկե տվյալները չեն կորի և դրանք կվերադառնան, կրկին հավելվածը բեռնելեու դեպքում:

  • Apple Music

Apple Music-ում հնարավոր է դարձել տեսնել ամենապոպուլյար երգերը և ընկերների երգացանկերը, ինչպես նաև կիսվել սեփականով: Եթե ցանկություն չունեք, որպեսզի ընկերները տեսնեն ձեր երգացանկը, ապա կարգավորումներից կարող եք փակել հասանելիությունը, որի համար նրանցից կպահանջվի ձեր թույլտվությունը ստանալ:

  • iCloud

Ընտանեկան հաշիվների համար հայտնվել է նոր հնարավորություն օգտվել մեկ տարիֆային պլանից՝ iCloud-ը բոլորի համար: Այն թույլ է տալիս կիսվել նկարներով, տեսանյութերով և այլ ֆայլերով ընտանեկան խմբում ընդգրկված մարդկանց հետ և յուրաքանչյուրն, ամպային պահեստի համար, առանձին չի վճարի հավելյալ գումար:

  • Bluetooth (AirPods)

AirPods անլար ականջակալի տերերը ստացել են կառավարման նոր հնարավորություն: Եթե նախկինում հնարավոր էր ընտրել 2 գործողություններից մեկը, ապա այժմ գործողությունների քանակն ավելացել է: Siri-ն ակտիվացնելուն, երաժշտությունը միացնել/անջատելուն ավելացել է նաև այն փոխելու՝ առաջ և հետ հրահանգները: Գլխավոր փոփոխությունն էլ այն է, որ աջ և ձախ ականջակալների համար հնարավոր է սահմանել առանձին հրահանգներ:

  • Ավելի հեշտ կառավարում

Եվս մեկ նորություն, որը թույլ կտա հեշտ և արագ կառավարել սմարթֆոնի գործողությունները: Կարելի է արագ հասանելիության կառավարման կետում ավելացնել ցանկալի հավելվածները, փոխել դրանց հերթականությունը, հեռացնել ավելորդները: