Համաշխարհային սարդոստայնի ստեղծողը 30 տարի անց դժգոհել է համացանցում տիրող իրավիճակիցv

Համաշխարհային սարդոստայնի ստեղծողը` Թիմ Բերներս-Լին, Ինտերնետի 30-ամյակի կապակցությամբ բաց նամակ է հրապարակել, որում մտահոգություն է հայտնել համացանցում առկա մի շարք խնդիրների առնչությամբ, ինչպես նաև նախանշել դրանց լուծման ուղիները:

Աղբյուրի փոխանցմամբ` Թիմը կարծում է, որ իր ստեղծածը ոչ միայն հեշտացրել է մարդկանց կյանքը, այլև շատ բացասական երևույթներ է ծնել: Չնայած դրան, գիտնականը վստահ է, որ առաջիկա 30 տարիներին ամեն ինչ կարելի է փոխել դեպի լավը:

Բերներս-Լին առանձնացրել է երեք հիմնական խնդիր. օնլայն քննարկումների ցածր որակը, վատ վարքը և լայքեր հավաքող գովազդային նյութերը, որոնք նաև վիրուս են տարածում:

Թիմը կարծում է, որ այս խնդիրները հնարավոր է լուծել նոր կանոնների սահմանման միջոցով, ինչը կսահմանափակի անցանկալի գործողությունները, միաժամանակ կերաշխավորի օգտատերերի իրավունքների պաշտպանությունը: