Xbox Series X-ով հնարավոր կլինի նաև հին խաղեր խաղալ

Xbox-ի ծրագրավորողների խմբի ղեկավար Ջեյսոն Ռոնալդը պատմել է, որ Xbox Series X խաղային ապարատով հին խաղեր խաղալը նույնքան հեշտ է, որքան լույսն անջատելը, հաղորդում է IT House-ը։

Micrsoft-ը պարզ հասկացրել է, որ նոր խաղային ապարատով հնարավոր է խաղալ Xbox 360, Xbox One և անգամ օրիգինալ Xbox-ի խաղերը։ Մյուս կողմից էլ Sony-ն հաստատել է, որ PS4-ի միայն 100 լավագույն խաղերը հնարավոր կլինի խաղալ PS5 նոր խաղային ապարատով։ Դա ավելի կմեծացնի երկու սարքերի միջև մրցակցությունը, ընդ որում, կշեռքի նժարը կարծես թե թեքվում է դեպի Microsoft:

Եթե Ձեր արտաքին կոշտ կրիչի վրա տեղադրված են, օրինակ Xbox One-ի խաղեր, Դուք հանգիստ կարող եք դրանք խաղալ Xbox Series X ապարատով։

Նա պարզաբանել է նաև, որ Դուք չեք կարող արտաքին կոշտ կրիչներն օգտագործել խաղերը խաղալու համար։ Ձեզ հարկավոր է դրանք միացնել խաղային սարքին և խաղը տեղափոխել սարքի ներքին կրիչի մեջ։