Xiaomi ընկերությունը ցուցադրել է անլար լիցքավորման նորագույն տեխնոլոգիա

Իր հրավիրած գիտաժողովի ընթացքում Xiaomi ընկերությունը ներկայացրել է անլար լիցքավորման՝ աշխարհում ամենաարագ տարբերակը:Մասնագետներն այդ տեխնոլոգիան անվանել են Xiaomi Mi Charge Turbo.

Նոր լիցքավորման հզորությունը կազմում է 30Վտ, ինչը թույլ է տալիս 69 րոպեի ընթացքում լիցքավորել ակումուլյատորը 4000mAh-ով: Այս ամենին ի լրումն, Xiaomi Mi Charge Turbo-ն ի զորու է 0-ից մինչև 50%-ով լիցքավորել մարտկոցները ընդամենը 25 րոպեում:

Շնորհանդեսի ընթացքում ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ Xiaomi-ն ավելի քան 1,5 միլիարդ դոլար է ներդրել այդ գործընթացի մեջ: