Xiaomi-ի նորույթը բամբակե փայտիկներից ավելի հարմար է թվում

Xiaomi-ն ներկայացրել է հիգիենայի համար նախատեսված անսովոր մի սարք Youpin քրաուդֆանդինգային պլատֆորմում: Bebird M9 Pro՝ այսպես է կոչվում «խելացի» էլեկտրոնային փայտիկը, որը նախատեսված է ականջները մաքրելու համար:

Մասնագետների խոսքով, նոր սարքը հագեցած է ականջների մաքրման ինտելեկտուալ համակարգով: Bebird-ի ծայրին տեղադրված է էնդոսկոպ, որը թույլ է տալիս վերահսկել ընթացքը: Էլեկտրական ականջմաքրիչը անհրաժեշտ է միայն Bluetooth-ի միջոցով միացնել սմարթֆոնին : Սարքը սնուցվում է 350մԱժ հզորությամբ մարտկոցից: Xiaomi Bebird M9 Pro-ի արժեքը շուրջ $40 է:

https://youtu.be/AD52tgxgiwI