Xiaomi-ն ամենաարագ աճող ընկերությունն է. այս մասին են վկայում շուկայի ցուցանիշները

Canalys վերլուծական ընկերությունը հրապարակել է սմարթֆոնների համաշխարհային շուկայի մասին իր զեկույցը 2019 թվականի 4-րդ եռամսյակի համար: Զեկույցում նշվում է, որ Xiaomi-ն առանձնանում է աճի ամենաբարձր տոկոսով՝ համեմատությամբ այնպիսի խոշոր ապրանքանիշերի, ինչպիսիք են Samsung-ը, Apple-ը, Huawei-ը եւ այլն:

Չինական տեխնոլոգիական հսկան 2019 թվականի չորրորդ եռամսյակում վաճառել է 33 մլն սմարթֆոն։ Համեմատության համար նշենք, որ նույն ժամանակահատվածում 2018թվականին ընկերությանը հաջողվել էր իրացնել 26,8 մլն. սմարթֆոն: Թվերը նաեւ վկայում են, որ Xiaomi-ի ունի 9% շուկայական մասնաբաժին 2018թ.-ի 7,3% – ի համեմատ :

Արդյունքում, ընկերության ընդհանուր տարեկան աճը կազմել է 23%, ինչը ընկերությանը դարձրել է միակը, որի տարեկան աճն արձանագրվել է երկնիշ թվով:

Բացի այդ, Canalys վերլուծական ընկերությունը հրապարակել է «Սմարթֆոնների համաշխարհային շուկայի մասնաբաժինը եւ տարեկան աճը 2019թվականին» զեկույցը:

Այստեղ առաջատարը հարավկորեական հսկան է՝ Samsung-ը, որի շուկայական մասնաբաժինը 21,8% է : Երկրորդ տեղում Huawei-ն է ՝ 17,6% ցուցանիշով ։ Apple-ը եւ Xiaomi-ն` համապատասխանաբար 14,5 եւ 9,2% – ով զբաղեցրել են երրորդ եւ չորրորդ տեղերը: