Xiaomi-ն ներկայացրել է դռան խելացի սարք՝ դեմքի ճանաչման գործառույթով

Xiaomi -ն ներկայացրել է խելացի տան համար նախատեսված հերթական սարքը՝ Smart Cat Eye Doorbell դռան սարքը:

Նորույթը , ընդհանուր առմամբ, ներառում է երկու սարք: Առաջինը զանգն է՝ ներկառուցված տեսախցիկով և դեմքի ճանաչման գործառույթով: Տեսախցիկը ստացել է 161 աստիճան դիտման անկյուն և նկարահանման գիշերային ռեժիմի աջակցություն: Երկրորդ սարքը IPS-էկրանն է, որի վրա երևում է հյուրերի պատկերը:

Ի դեպ, մասնագետները խելացի զանգը համակցել են մարդկային կազմվածքը վերլուծելու տեխնոլոգիայի հետ , ինչը թույլ է տալիս կանխել կեղծ զանգերը:

Smart Cat Eye Doorbell- վաճառքի կհանվի հունվարի 16-ին և կարժենա $52: