Xiaomi-ն նոր մատչելի հեռուստացույց կթողարկի

Դեկտեմբերի 2-ին Xiaomi-ն կսկսի իր նոր <խելացի> հեռուստացույցի վաճառքը:  Mi TV 4X՝ այսպես է կոչվել չինական հեռուստացույցի նոր մոդելը, որը կունենա 55 դյույմ անկյունագիծ (138,8սմ) և 4K էկրան:

Նորույթի վրա կիրառվում է Android TV 9.0 օպերացիոն նորագույն համակարգը, իսկ Vivid Picture Engine համակարգը թույլ կտա ավտոմատ կառավարել էկրանի գույները: Օպերատիվ հիշողության ծավալը կազմում է 2 Գբայթ, ներկառուցված ֆլեշ մոդուլի տարողությունը ՝ 8 Գբայթ։

Xiaomi Mi TV 4X-ի արժեքը 500դոլար է: