Xiaomi-ն ցուցադրել է Mi Mix 3 սմարթֆոնի 5G տարբերակը

Xiaomi ընկերության նախագահ Լին Բին չինական  Weibo սոցցանցում նկար է հրապարակել, որտեղ պատկերված է  5G-ցանցով  Mi Mix 3 սմարթֆոնը։

Հիշեցնենք, որ Xiaomi Mi Mix 3-ը ներկայացվել է 1 ամիս առաջ։ Սարքը ստացել է երկակի դիմային տեսախցիկ՝ 24+2 մոդլուլներով։ Ի դեպ՝ տեսախցիկը ներկառուցված չէ, այլ տեղադրված է հենց էկրանի ներսում՝ անհրաժեշտության դեպքում այն դուրս է գալիս սմարթֆոնի մեջից։ Դիզայնի շնորհիվ սմարթֆոնի էկրանը ստացվել է բացարձակապես առանց շրջանակի։

5G ցանցի ներդրումը Mi Mix 3-ում ավարտվել է  և այն այժմ թեստավորման փուլում է գտնվում։ Սա նշանակում է, որ դեպքերի հաջող ընթացքի շնորհիվ սմարթֆոնը հնարավոր է ներկայացվի հունվար ամսին՝ Բարսելոնայում տեղի կայանալիք միջազգային ցուցահանդեսի շրջանակում։