Xiaomi-ն 5G սմարթֆոն է ներկայացրել

Xiaomi-ն China Mobile Global Partner Conference ժողովի ընթացքում ներկայացրել է իր առաջին սմարթֆոնը, որը աշխատուկ է 5G ցանցով։

Խոսքը  Xiaomi Mi Mix 3 սմարթֆոնի թարմացված տարբերակի մասին է, որի մասին մենք արդեն հայտնել էինք։ Այն ներկայացվել էր հոկտեմբերի վերջին։

Սմարթֆոնը ստացել է  Snapdragon 855 պրոցեսոր, 5-րդ սերնդի կապի աշխատանքը ապահովում է   Snapdragon X50 5G մոդեմը։ Սմարթֆոնը ցանցով տեղեկատվություն կարող է փոխանցել 2 գբ 1 վայրկյանում։ Բացի պրոցեսորից մնացած բոլոր տեխնիկական բնութագրիչները օրիգինալ տարբերակինն են։

Այն վաճառքում կհայտնվի 2019-ի սկզբին Չինաստանում, որից հետո՝ ամբողջ աշխարհում։