Xiaomi-ն իր նոր Mi A2 սմարթֆոնը կներկայացնի հուլիսի 25-ին: Սմարթֆոնը Google-ի հետ համատեղ նախագիծ է, որի նախատիպը ներկայացվել էր դեռ ապրիլ ամսին:
Գաջեթը կունենա երկու տարբերակ՝ 4 և 6 գբ օպերացիոն հիշողություն և 32 կամ 64 գբ ֆլեշ հիշողությամբ, որն ի դեպ հնարավոր կլինի մեծացնել կրիչի օգնությամբ:
Mi A2-ը արտաքինից նման կլինի Mi 6X-ին՝ կունենա 6 դյույմանոց էկրան, Snapdragon 660 պրոցեսոր, դիմային 20 մգպ հզորությամբ կրկնակի տեսախցիկ և մատնահետքի սքաներ, որը տեղադրված կլինի գաջեթի կորպուսի հետևի հատվածում: