Xiaomi Mi Max 3-ը դեմ է գնում թրենդին. սմարթֆոնը կունենա մեծ շրջանակ

Xiaomi Mi Max 3-ի պաշտոնական թողարկմանն ընդառաջ՝ համացանցում հայտնվել են սմարթֆոնի տեխնիկական բնութագրի մի քանի տվյալ։

Ըստ շրջանառվող լուրերի՝ սմարթֆոնը կունենա մեծ շրջանակ, որի վերին հատվածում տեղադրված կլինի կրկնակի տեսախցիկը։

Xiaomi Mi Max-ը կաշխատի Android 8.1 Oreo օպերացիոն համակարգով և Snapdragon 636 պրոցեսորով։ Գաջեթի քաշը մոտ   221 գ  է, իսկ էկրանը`  6,9 դյույմ է։