Xiaomi-ին ներկայացրել է իր նոր Mi Max ֆաբլեթը և MIUI 8 ՕՀ-ը

Չինական Xiomi ընկերության նոր MIUI 8 ՕՀ-ը թարմացվել է` համալրվելով նոր հնարավորություններով: Դրանցից մեկը նոր պաստառներն են, որոնք ավտոմատ են տեղադրվում էկրանին: Այս նորարարությունը ոչ բոլորին է դուր եկել: Նոր հնարավարությունների շարքից են նաև լուսանկարների և տեսահոլովակների խմբագրման ֆունկցիան և, իհարկե, MIUI 8-ն ավելի արագ է աշխատում:

Mi 2, Mi 2S, Mi 3, Mi 4, Mi 4C, Mi 4S, Mi 5, Mi Max և Redmi ու Mi Note սարքերի օգտատերերի համար MIUI 8-ը հասանելի կլինի հունիսի 17-ից:

 

Ինչ վերաբերում է Mi Max ֆաբլեթին, այն ունի 6.44 դյույմ անկյունագծով էկրան և մետաղական պատյան, որի հաստությունը կազմում է 7.5 մմ: Սարքը հասանելի է երեք գունային երանգներով: Սմարթֆոնը համալրված է 4850 մԱ/ժ տարողունակություն ունեցող մարտկոցով, և ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ այն կբավականացնի սարքը մեկ լիցքավորմամբ մեկ օր օգտագործելու համար: Mi Max-ն աշխատում է Snapdragon 650/652 պրոցեսորով, ունի 4 կամ 3 ԳԲ օպերատիվ հիշողություն, իսկ ներքին հիշողությունը կազմում է 32, 64 կամ 128 ԳԲ` կախված տարբերակից: Սարքը կունենա նաև microSD հիշողության քարտի հնարավորություն:

 

Ֆաբլեթը համալրված է 16 ՄՊ թույլատրելիությամբ հիմնական և 5 ՄՊ դիմային տեսախցիկներով, մատնահետքերի ճանաչման սկաներով և ապահովում է աշխատանք երկու SIM քարտերի հետ:

Նորույթի ամենագրավիչ կողմը գինն է, և այսպես, Xiaomi Mi Max ֆաբլեթը կարժենա`

– 3 ԳԲ , 32 ԳԲ ներքին հիշողություն և Snapdragon 650 — 230 դոլար,

– 3 ԳԲ օպերատիվ, 64 ԳԲ ներքին հիշողություն և Snapdragon 652 — 261 դոլար

– 4 ԳԲ օպերատիվ, 128 ԳԲ ներքին հիշողություն և Snapdragon 652 — 307 դոլար:

Աղբյուրը` The Verge