Xiaomi-ն ներկայացնում է նոր Mi Max ֆաբլետը

Եթե չափսը Ձեզ համար նշանակություն չունի, ապա Xiaomi-ի նոր Mi Max ֆաբլետը Ձեզ համար է: Ընկերությունը վերջերս ներկայացրել է իր նոր սարքը  MIUI fan ֆորումներում:

Չնշելով սարքի իրական չափսերը՝ Xiaomi-ն հայտնում է, որ հեռախոսը կլինի ավելի մեծ, քան ներկայիս ամենամեծ Mi Note Pro-ն՝ 5.7 դյույմ էկրանով, սակայն ավելի փոքր, քան 7.9 դյույմանոց Mi Pad 2-ը:

Հետաքրքրական է, որ Mi Max-ը չի ունենա Mi բրենդի նշան առջևի պանելի վրա: Հեռախոսը կթողարկվի մայիսի 10-ին Պեկինում:

Աղբյուրը՝ cnet