Xiaomi-ն 2 նոր սմարթֆոն է ներկայացրել Redmi շարքից

Xiaomi-ն ներկայացրել է իր երկու նոր՝ ֆլագման մոդելները՝  Redmi K20-ը և Redmi K20 Pro-ն։

Մոդելները տարբերվում են իրենց լրոցեսորներով՝ Redmi K20-ը ստացել է Snapdragon 730 պրոցեսոր, իսկ ահա ավագ եղբայրը՝Redmi K20 Pro-ն աշխատում է Snapdragon 855 պրոցեսորով: Բացի այդ, K20 Pro-ում կա նաև ութ շերտանի հովացնող  տեխնոլոգիա, որի շնորհիվ սմարթֆոնը չի տաքանա անգամ բարձր ծանրաբեռնվածության դեպքում:

Սմարթֆոններին միավորում է նույն՝ AMOLED,  6.39 դյույմ անկյունագծով էկրանը, որն ունի 7-րդ սերնդի մատնահետքի սքանավորման նորագույն համակարգ։

Redmi K20-ի և K20 Pro-ի դիմայնին տեսախցիկը ստացել է  20 մպ հզրությամբ մոդուլ, իսկ ահա հիմնականը՝ 48 մպ հզորությամբ եռակի մոդուլ։

Չինաստանում վաճառքը մեկնարկելու է հունիսի 1-ին: 6/64 Գբ հիշողությամբ K20 մոդելը կարժենա 1999 յուան (139 000 դրամ), 6/128 հիշողությամբ K20 մոդելը՝ 2099 յուան (145 000 դրամ): Իսկ K20 Pro-ի դեպքում՝ 2499 (173 000 դրամ) և 2599 (180 000 դրամ) յուան՝ համապատասխանաբար: