Xiaomi, Vivo և Oppo ընկերությունները թեստավորում են Huawei-ի օպերացիոն համակարգը

China Global Times պարբերականի փոխանցմամաբ, Huawei-ն սկսել է թեստավորել իր օպերացիոն համակարգը՝  HongMeng OS-ը, որը նախատեսված է սմարթֆոնների և պլանշետների համար։ Նոր համակարգն առաջիկա ամիսներին  կթողարկվի Չինաստանում։

Huawei -ի հետ միասին նոր օպերացիոն համակարգը թեստավորում են նաև  Tencent, Xiaomi, Oppo և Vivo ընկերությունները։ Ըստ լուրերի, HongMeng OS-ն առաջինը կհայտնվի   Huawei Mate 30 սմարթֆոններում, որը կներկայացվի այս տարվա աշնանը։